Բաժիններ՝

Օպերայի հարակից սրճարանների աշխատակիցները շարունակում են փակ պահել Մաշտոց-Թումանյան խաչմերուկը. լարված իրավիճակ

Օպերայի հարակից սրճարանների աշխատակիցները շարունակում են նստացույց անել և փակ պահել Մաշտոց-Թումանյան խաչմերուկը։

«Մենք երեկ ավագանիում էինք, կոնկրետ քննարկումից հայտնի դարձավ, որ սա ուղղված է կոնկրետ մի քանի սրճարանների դեմ, ավագանու ընդդիմադիր թևի ներկայացուցիչներն էլ նման կերպ արտահայտվեցին։ Ո՞վ է քննարկել հանրության պահանջը»,- ասացին ակցիայի մասնակիցները։

Ժամանակ առ ժամանակ ակցիայի մասնակիցների և ոստիկանության միջև տեղի է ունենում քաշքշուկ, ոստիկանության կողմից կան նաև բերման ենթարկվածներ։

Ոստիկանները փորձում են բռնի ուժով ակցիայի մասնակիցներին հեռացնել փողոցից։
Նշենք, որ դեպքի վայրում ակցիայի մասնակիցները բարձրաձայնում են, որ ոստիկաններն իրենց ոտքերով հարվածում են։

Ակցիայի մասնակիցներից մեկը լրագրողների հետ զրույցում ասաց, որ երեկ քաղաքապետարանում տեղի ունեցած քննարկման ժամանակ վերջնական որոշում չի կայացվել: Քաղաքապետարանի ներկայացուցիչները խոստացել են քննարկման մանրամասները ներկայացնել քաղաքապետ Հայկ Մարությանին և որոշման մասին տեղեկացնել իրենց: «Բայց որոշման մասին ոչ մի բան չասեցին, որոշումը եղավ այսօր տրակտորի տեսքով»,- ասաց նա:

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս