Բաժիններ՝

ԱՄՆ-ի և ԿԺԴՀ-ի գագաթնաժողովը փլուզել է Հարավային Կորեայի նախագահի վարկանիշը

Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինի վարկանիշը մինչեւ ամենացածր մակարդակն է ընկել 2017 թվականի մայիսին նրա իշխանության գալու պահից ի վեր: Այդ մասին վկայում են Realmeter հարավկորեական վարկանիշային գործակալության տվյալները, որը կանոնավոր կերպով վիճակագրություն է հրապարակում ամենատարբեր թեմաների վերաբերյալ: Realmeter-ի համաձայն, Մուն Չժե Ինի ժողովրդականությունը մինչեւ 45 տոկոս է ընկել Կորեայի Հանրապետության ողջ տարածքում 1,5 հազար մարդկանց հարցման արդյունքում:

Realmeter գործակալությունը նրա վարկանիշի նվազման պատճառներից մեկը համարում է բնակչության շրջանում կասկածների աճը Հյուսիսային Կորեայի միջուկազերծման հեռանկարների հարցում:

Վերջերս Հանոյում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի եւ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունի միջեւ կայացած հանդիպումը մտահոգության տեղիք է տվել, որ Փհենյանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները չեղարկելուց Վաշինգտոնի հրաժարվելու պատճառով հյուսիսկորեական ղեկավարությունը կարող է վերսկսել հրթիռամիջուկային ծրագրերը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս