Ռոբերտ Քոչարյանի կալանավորման գործով դատական նիստը սկսվեց. Փաստաբանները հանդես կգան առարկություններով

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ, այսօր վեսկսվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամիս ժամանակով երկարացնելու վերաբերյալ Հատուկ քննչական ծառայության կողմից ներկայացված միջնորդության քննությունը: Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆոն»:

Հիշեցնենք, որ նիստն սկսվել է երեկ, որի ընթացքում ՀՔԾ քննիչի կողմից ներկայացվել է կալանավորման ժամկետը երկարացնելու վերաբերյալ միջնորդությունը:

Նախատեսվում է, որ այսօր Ռ.Քոչարյանի պաշտպանական խումբը կներկայացնի առարկությունները:

Ավելի վաղ հաըտնել ենք, որ փետրվարին հայտարարվել էր «Մարտի 1»-ի քրեական գործով Ռոբերտ Քոչարյանի եւ եւս երեք այլ պաշտոնյաների մասով նախաքննության ավարտի մասին։ Ներկայումս կողմերը ծանոթանում են քրեական գործի նյութերին:

Տեսանյութեր

Լրահոս