Բաժիններ՝

ՊՆ-ում կարևոր են համարում բարեվարքության ամրապնդումը

ՀՀ պաշտպանության նախարարությունը կարևոր է համարում գերատեսչությունում բարեվարքության ամրապնդումը: Մարտի 14-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ՆԱՏՕ-ի շաբաթվա շրջանակում բարեվարքության ամրապնդման խորհրդաժողովի ընթացքում այս մասին ասաց ՀՀ ՊՆ ներքին աուդիտի վարչության պետ Գրիգոր Արամյանը:

«Բարեվարքությունը միջավայր է, որը պետք է ստեղծվի ցանկացած մարդու մոտ: Անձն ինքը պետք է հասկանա, որ իր ցանկացած արարք, երբ դիմացինի նկատմամբ ճիշտ չէ, խախտում է բարեվարքության շատ նուրբ սահմանը: Եթե չեք ձգտում կյանքում բարեվարքություն սահմանել, կյանքը բարդ է լինելու»,- նշեց Արամյանը:

Ներքին աուդիտի վարչության պետը ներկայացրեց, թե 2013 թ. սկսած, երբ մեկնարկել է ծրագիրը, ինչ քայլեր են արվել, և ինչ խնդիրներ կան դրա իրականացման ընթացքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս