Օպերայի հարակից սրճարանների աշխատակիցները փակել են Մաշտոց պողոտան. մեծ խմբով կարմիր բերետավորներ են ժամանել (ուղիղ)
Օպերայի հարակից սրճարանների աշխատակիցները փակել են Մաշտոց պողոտան: Այս պահին մեծ խմբով կարմիր բերետավորներ են ժամանել, որոնք փորձում են ուժով հեռացնել նրանց:
Նշենք, որ քիչ առաջ Երևանի քաղաքապետարանը հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ վերսկսում են սրճարանների ապամոնտաժման աշխատանքները: Սակայն սրճարանի սեփականատերերն ու աշխատակիցները բողոքում են՝ պահանջելով իրենց ապահովել աշխատանքով: Նրանց պնդմամբ՝ թվով 400 աշխատակիցներ գործազուրկ կդառնան:
Նրանք վանկարկում են՝ «Նիկոլ, հեռացիր», «Թողեք աշխատենք»: