Նոր նշանակում՝ Կադաստրի կոմիտեում

Իրավաբան Արամ Կարախանյանը  նշանակվել է Կոմիտեի ղեկավարի խորհրդական։ Կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը աշխատանքային խորհրդակցությանը ներկայացնելով վերջինիս ասաց, որ նա զբաղվելու է իրավական բարեփոխումների համակարգմամբ։

Կարախանյանը կրթությունը ստացել է Երևանի պետական համալսարանում, վերապատրաստվել ԱՄՆ-ում։ ՀՀ փաստաբանների պալատի անդամ է 1999 թվականից։ Աշխատել է ՄԱԿ-ի՝ փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակում (2000-2001 թթ.,-ԵԱՀԿ/ՄԱԿ-ի ՓԳՀ «Բնակչության հաշվառման ծրագրով ծածկագրերի և բնակչության հաշվառմանն առնչվող օրենսդրական ակտերի նախագծերի մշակում)։ Դասախոսել է Երևանի պետհամալսարանում (2001-2011 թթ.)։ Եղել է Եգիպտոսում Հայաստանի դեսպանի իրավական հարցերով խորհրդական (2013-2016թթ.), ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի խորհրդական (2016-2018 թթ.), աշխատել է իրավաբանական ծառայություններ մատուցող մասնավոր ընկերություններում։

Ամուսնացած է։

ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի հանրային կապերի բաժին

Տեսանյութեր

Լրահոս