Բաժիններ՝

Վենեսուելայում վերականգնվում է աշխատանքային գործունեությունն էլեկտրաէներգիայի անջատումից հետո

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն որոշել է մարտի 14-ից երկրում վերսկսել աշխատանքային գործունեությունն էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումից հետո: Մարտի 13-ին այդ մասին հայտնել է կապի եւ տեղեկատվության նախարար Խորխե Ռոդրիգեսը։

«Նախագահ Նիկոլաս Մադուրոն որոշել է, որ բոլոր սեկտորներում աշխատանքային գործունեությունը երկրի ամբողջ տարածքում վերսկսվի այս հինգշաբթի օրվանից: Ուսումնական հաստատություններում պարապմունքները չեղարկված են եւս 24 ժամով»,- ասել է նա ելույթի ընթացքում, որը հեռարձակվել է Vanezolana de Television հեռուստաալիքի եթերում:

Ռոդրիգեսի խոսքով՝ էլեկտրաէներգիայի մատակարարումը «լիովին վերականգնված է երկրի ամբողջ տարածքում, բացառությամբ որոշ գոտիների, որտեղ տակավին խնդիրներ են նկատվում»: «Առաջիկա ժամերին դրանք կվերացվեն»,- հավելել է նա:

Էլեկտրականության անջատման պատճառով մարտի 8 – 13-ը Վենեսուելայում եղել են ոչ աշխատանքային օրեր, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս