ՊՆ փոխգնդապետը 9 հա մշակված դաշտ է այրել. «Ժողովուրդ»
«ՊՆ փոխգնդապետ Մհեր Ղավալյանը հայտնվել է մեղադրյալի աթոռին: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Մհեր Ղավալյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա, հանդիսանալով հրետանային դիվիզիոնի հրամանատար, պատշաճ չի հետեւել անվտանգության կանոնների պահպանմանը. այրել է Մ. Ալավերդյանին պատկանող գարու 9 հա մշակված դաշտը:
Հարուցված քրեական գործով պարզվել է, որ Ալավերդյանին անզգուշությամբ պատճառվել է խոշոր չափերի` 1 միլիոն 600 հազար դրամ գումարի գույքային վնաս: Փոխգնդապետի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը երկրից չհեռանալու մասին»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: