Բաժիններ՝

Սիրում եք պանրիկներ, բայց դրանք չե՞ն ստացվում. այս բաղադրատոմսով ստացվում է բացառապես բոլորի մոտ

Բաղադրիչներ

1. Կաթնաշոռ – 600 գ
2. Շաքարավազ – 60 գ
3. Ձու – 3 հատ
4. Սպիտակաձավար – 180 գ (80 գ՝ կաթնաշոռի մեջ, 100 գ՝ թավալելու համար)
5. Չամիչ – 50 գ
6. Աղ – 1/4 թ/գ
7. Բուսայուղ – 100 գ

Պատրաստման եղանակը

1. Պատառաքաղով տրորել կաթնաշոռը, հետո ավելացնել ձուն և լավ խառնել:

2. Ավելացնել 80 գ սպիտակաձավար, շաքարավազ և աղ, խառնել և թողնել մի քանի րոպե, որպեսզի սպիտակաձավարն ուռչի:

3. Զանգվածին ավելացնել լվացած և չորացրած չամիչ:

4. Գդալով վերցնել կաթնաշոռային զանգվածը, թավալել սպիտակաձավարի մեջ, ձևավորել պանրիկներ:

5. Տապակել պանրիկները բուսայուղով՝ մինչև ոսկեգույն դառնալը:

6. Մատուցել թթվասերի կամ մուրաբայի հետ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս