Բաժիններ՝

Նիգերիայում առնվազն 19 մարդու են փրկել դպրոցի շենքի փլվելուց հետո. Nigerian Tribune

Առնվազն 19 մարդ, այդ թվում՝ յոթ երեխա է փրկվել Նիգերիայում դպրոցի շենքի փլատակներից: Այդ մասին հայտնել է Nigerian Tribune տեղական թերթը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ եռահարկ շենքը, որտեղ գտնվում էր դպրոցը, փլվել է Նիգերիայի Լագոս քաղաքում, եւ ավելի քան 100 մարդ հայտնվել է փլատակներում:

Հրատարակության տեղեկատվության համաձայն, փրկարար գործողությունը շարունակվում է, ոստիկանությունը նույնպես միջադեպի վայրում է եւ հետեւում է իրադրությանը:

Նշվում է, որ փրկարարները մի շարք դժվարությունների են բախվել այն բանի կապակցությամբ, որ առկա սարքավորումները նրանց թույլ չեն տալիս մտնել շենք: Այս պահի դրությամբ զոհվածների վերաբերյալ տեղեկատվություն չկա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս