ԱՄՆ-ում օդաչուները հայտնել են Boeing 737 MAX 8-ի աշխատանքում տեղ գտած խնդիրների մասին. NYT
Անցյալ տարի ամերիկյան առնվազն երկու անձնակազմեր Boeing 737 MAX 8 ինքնաթիռի անկանխատեսելի պահվածքի մասին հայտնել են ինքնաղեկասարքի միացումից հետո: Մարտի 13-ին այդ մասին գրել է The New York Times (NYT) թերթը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի կառավարության ավիացիոն պատահարների հաշվառման պահոցը:
«Առնվազն երկու օդաչուներ, որոնք Boeing 737 MAX 8-ով ԱՄՆ-ում թռիչքներ են կատարել կանոնավոր չվերթերով, (անցյալ տարվա) նոյեմբերին անհանգստություն են հայտնել այն բանի առիթով, որ իրենց ինքնաթիռները հանկարծ «սուզվել են» ինքնաղեկասարքի միացումից հետո»,- նշում է հրատարակությունը՝ հավելելով, որ երկու դեպքում էլ օդաչուները «կարողացել են վերականգնել (օդանավի) վերելքն ինքնաղեկասարքի անջատումից հետո»:
Ինչպես ընդգծում է The New York Times-ը, խնդիրները, որոնց բախվել են ամերիկացի օդաչուները, նման են այն խնդրիներին, որոնք 2018 թվականի հոկտեմբերին նախորդել են Ինդոնեզիայի Lion Air ավիաըկերության Boeing 737 MAX 8-ի աղետին, որը հանգեցրեց 189 մարդու մահվան:
Ճավայի ծովն ինքնաթիռի անկման պատճառները տակավին պաշտոնապես չեն հրապարակվել, բայց մի շարք փորձագետներ կարծում են որ Boeing-ի համակարգչում ներբեռնված ոչ կոռեկտ ծրագրային ապահովումը, հնարավոր է, հանրանավին ստիպել է հանկարծակի իջեցում սկսել, հաղորդել է ՏԱՍՍ-ը: