«Փաշինյանի ելույթը բավականին համապարփակ, և կարևորում եմ, գրված ելույթ էր՝ հստակ մտածված, հստակ շեշտադրումներով, հստակ ուղերձներով»

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունից հետո Արցախում Անվտանգության խորհրդի նիստ անցկացնելը ուղերձ է և շատ կարևոր ուղերձ է: Փաշինյանի ելույթը բավականին համապարփակ, և կարևորում եմ, գրված ելույթ էր՝ հստակ մտածված, հստակ շեշտադրումներով, հստակ ուղերձներով, և երևի թե առաջին անգամ համակարգված ձևով Հայաստանի նոր իշխանությունն Արցախի հարցում հստակ ուղերձ հղեց: Եվ դա ներքին օգտագործման ուղերձ չէր, այլ արտաքին»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ կրկին աջակցություն հայտնելով Նիկոլ Փաշինյանին՝ Արցախը բանակցային սեղան վերադարձնելու հարցում:

Ըստ նրա՝ միջնորդները սկզբունքները պետք է մեկնաբանեն ոչ թե Ալիևի սրտով, այլ միջազգային ստանդարտները պետք է հստակեցվեն, առավել ևս, որ ՀՀ նոր իշխանությունը նոր է սկսում բանակցությունը, և Փաշինյան-Ալիև առաջին հանդիպումն է լինելու:

Մարուքյանը նշեց, որ հայկական կողմը` դիվանագիտական և խորհրդարանական հարթակներում, պետք է աշխատանք տանի միջազգային հանրության հետ՝ Արցախը բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու համար.

«Չպետք է սպասել, որ Ալիևը, ադրբեջանական կողմը ասի` դե լավ, որ ասում եք, թող գան բանակցեն: Այդպես չի լինելու: Պետք է աշխատենք, որ բոլոր մայրաքաղաքներից միատեսակ ուղերձ գա, որ պետք է խնդիրը լուծել, իսկ դրա համար արդյունավետ ֆորմատ է պետք»:

Կարդացեք նաև

 

Տեսանյութեր

Լրահոս