Գագիկ Ծառուկյանը՝ Ռուբեն Վարդանյանին պատկանող «Տրոյկա Դիալոգ» ընկերության շուրջ ստեղծված աղմուկի և դրան իր առնչության մասին
Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն անդրադարձավ Ռուբեն Վարդանյանին պատկանող «Տրոյկա Դիալոգ» ընկերության շուրջ ստեղծված աղմուկին և իր առնչությանը դրան:
Ըստ նրա՝ 2007-ին Իրանում ցեմենտի գործարան չկար և Հայաստանից էին ներկրում, իսկ գումարը փոխանցում էին իրենց: Ծառուկյանը նշեց, որ ինքը բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը փոխանցել է քննչական ծառայություններին: