Բաժիններ՝

Վրաստանը ՆԱՏՕ-ի անդամ դառնալու շանսեր չունի. Բուրջանաձե

«Դեմոկրատական շարժում» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ, Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեն պնդում 1, որ երկրին վիճակված չէ դառնալ ՆԱՏՕ-ի անդամ: Եվրոպական եւ եվրատլանտյան կառույցներին անդամակցելու ձգտումը ամրագրված է Վրաստանի Սահմանադրության մեջ:

ՆԱՏՕ-ի ղեկավարությունը խոստանում է, որ Վրաստանը կդառնա դաշինքի անդամ, բայց միայն բոլոր չափանիշներին բավարարելուց հետո: Իսկ Ռուսաստանը նախազգուշացնում է Վրաստանի համար ՆԱՏՕ-ին անդամակցության անբարենպաստ հետեւանքների մասին, քանի որ դա ուղղակի սպառնալիք է համարում իր անվտանգության համար:

«Ներկայում վրացի քաղաքական գործիչների կողմից ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության մասին խոսելը, լավագույն դեպքում, անհեռատեսություն է, իսկ վատագույն դեպքում՝ պարզապես վրացական շահերի անտեսում: Որովհետեւ դա ի հեճուկս Ռուսաստանի խոսել է, թե Վրաստանը կդառնա ՆԱՏՕ-ի անդամ, որովհետեւ մեզ, իրապես, ոչ ոք այնտեղ չի սպասում»,-հայտարարել է Բուրջանաձեն ռուսական Առաջին ալիքի «Մեծ խաղ» ծրագրում: Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու գինը չափազանց մեծ է:

«Ինչ էլ որ ասեն ՆԱՏՕ-ի պաշտոնյաները, թե Վրաստանը երբեւիցե կանդամակցի ՆԱՏՕ-ին, մենք ձեզ հետ միասին հիանալի հասկանում ենք, որ դա չի լինելու: Եթե լինի էլ, ապա միայն Վրաստանի տարածքային ամբողջականության գնով, իմ պետության միավորման հնարավորությունից հրաժարվելու գնով: Ես դեմ եմ»,-ընդգծել է Բուրջանաձեն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս