«Խնդրում եմ աղոթել Վենեսուելայի համար». Մադուրո
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հորդորել է տարբեր կրոններ դավանող հայրենակիցներին՝ իրենց աղոթքներով օգնել վերականգնելու էներգամատակարարումը երկրում: Համապատասխան հայտարարությունը նա արել է մարտի 12-ին ազգին հղած ուղերձում, որը հեռարձակվել է Periscope հավելվածում։
«Խնդրում եմ աղոթել Վենեսուելայի համար,- ասել է պետության ղեկավարը:- Խնդրում ես Աստծուն, եւ էլեկտրականությունը վերադառնում է»: Մադուրոն նաեւ վենեսուելացիներին խնդրել է տնտեսել էլեկտրաԷներգիան, քանի դեռ երկրում շարունակվում են վերականգնողական աշխատանքները խոշոր վթարից հետո:
Մարտի 7-ին խոշոր վթար է տեղի ունեցել Վենեսուելայի խոշորագույն «Էլ Գուրի» հիդրոԷլեկտրակայանում, որը բավարարում է երկրում էԷլեկտրականության պահանջմունքի 80 տոկոսը: Դրան հետեւած բլեքաութի պատճառով, որն արդեն ամենաընդգրկունն են համարել լատինաամերիկյան հանրապետության ողջ պատմության ընթացքում, հոսանքազրկվել էր 23 նահանգներից առնվազն 20-ը:
Վթարը ծանր հարված է հասցրել տրանսպորտային համակարգի եւ կոմունալ ծառայությունների, այդ թվում՝ էլեկտրականության եւ ջրի մատակարարման ծառայությունների աշխատանքին: Մարտի 12-ին Վենեսուլայի կապի եւ տեղեկատվության նախարար Խորխե Ռոդրիգեսը հայտարարել է, որ էլեկտրականության մատակարարումը վերականգնված է Բոլիվարյան Հանրապետության գրեթե ամբողջ տարածքում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: