Վրաստանի նախագահը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Վրաստանի նախագահը ծաղիկներ խոնարհեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ:

Սալոմե Զուրաբիշվիլին եղավ նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացավ Ցեղասպանության մասին վկայող նյութերին. գրառում կատարեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի պատվավոր հյուրերի հուշամատյանում:

Վրաստանի նախագահին ուղեկցում էին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը և Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

Վրաստանի նախագահը հարգանքի տուրք է մատուցում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Վրաստանի նախագահը հարգանքի տուրք է մատուցում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակինhttps://armenpress.am/arm/news/967314.html

Gepostet von Armenpress am Dienstag, 12. März 2019

Տեսանյութեր

Լրահոս