Ինչ ճակատագիր կունենա Հայաստանի երիտասարդական հիմնադրամը. «Ժողովուրդ»

«Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հետագա գործունեության ճակատագիրը դեռեւս անորոշ է, հոգաբարձուների խորհրդի նիստը տեւական ժամանակ է` չի կայանում: Իսկ մինչ այդ «Ժողովուրդ» թերթը տեղեկացավ, որ հիմնադրամի մարզային կենտրոնները սպասողական վիճակում են. այս պահի դրությամբ նրանց ճակատագրերը անհայտ են:

ՀԵՀ Գեղարքունիքի մարզային կենտրոնի համակարգող Արծրուն Դվոյանը թերթին փոխանցեց, որ իրենք, ինչպես մյուս մարզային կենտրոնները, սպասողական վիճակում են. «Դեռ չգիտենք` ինչ կլինի»:

Նույն իրավիճակն է նաեւ Արարատի մարզային կենտրոնում: Համակարգող Անդրանիկ Եսայանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անկեղծացավ` նշելով, որ Հիմնադրամի մարզային կենտրոնի աշխատողները սպասում են հոգաբարձուների խորհրդի նիստին: «Դեռ հայտնի չէ, թե երբ այն կկայանա:

Ուղղակի մարզի ուսանողների ուսման վարձերի խնդիրն է. իրենց ներկայացրած հայտերը ուղղորդում ենք կենտրոնական գրասենյակ»,- տեղեկացրեց Եսայանը: Ի դեպ, տեղեկացնենք, որ ուսման վարձերի հետ կապված փաստաթղթերի ընդունման ժամկետը երկարաձգվել է մինչեւ մարտի 15-ը: Նշենք, որ հոգաբարձուների խորհրդի նախագահն, ըստ Հիմնադրամի կանոնադրության, երկրի վարչապետն է:

Ըստ որոշ տեղեկությունների` հոգաբարձուների խորհուրդի նիստը ձգձգվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային խիստ գրաֆիկի պատճառով»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս