Մսով պատրաստված կարտոֆիլային պիրոգ. գերազանց գաղափար ընթրիքի համար
Բաղադրիչներ
Խմորի համար
1. Կարտոֆիլ – 4 հատ
2. Ալյուր – 1 ճ/գ
3. Ձու – 1 հատ
4. Համեմունքներ
Միջուկի համար
1. Հավի աղացած միս – 200 գ
2. Սոխ – 1 հատ
3. Սխտոր – 1 ատամիկ
4. Լոլիկ – 1 հատ
5. Խաշած ձու – 2 հատ
Պատրաստման եղանակը
1. Եփել կարտոֆիլը, թափել ջուրը և տրորել, հետո ավելացնել ձու, ալյուր և համեմունքներ:
2. Թողնել, որ խմորը մի փոքր սառչի:
3. Տապակել աղացած միսը, ավելացնել սխտոր, սոխ և համեմունքներ:
4. Բացվող կաղապարը պատել կարագով, պաքսիմատ շաղ տալ և լցնել կարտոֆիլային խմորը, հարթեցնել:
5. Այնուհետև խմորի մեջ շարքով տեղավորել միսը, օղակաձև կտրատված լոլիկը և ձուն: Հետո վրան լցնել հարած երկու ձու, 1 ճ/գ մայոնեզ, 2 ճ/գ կաթ և համեմունք: Վրան քերած պանիր շաղ տալ:
6. Թխել 20 րոպե, 180 աստիճան տաքացրած ջեռոցում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը