Իրանի և Ադրբեջանի սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել. կա 1 զոհ
Իրանա-ադրբեջանական սահմանին մարտի 12-ի կեսգիշերին տեղի է ունեցել վերջին օրերի ընթացքում երկրորդ փոխհրաձգությունը: Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ ադրբեջանցի սահմանապահները նկատել են Իրանի կողմից իրենց կողմ շարժվող 6 զինված սահմանախախտի:
Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության մամուլի հաղորդագրության համաձայն՝ սահմանախախտները հրաժարվել են կատարել սահմանապահների հրահանգները և կրակ են բացել: Նշվում է, ար սահմանապահները պատասխան կրակ են բացել, ինչի հետևանքով մեկ անձ զոհվել է, իսկ մյուսները դիմել են փախուստի՝ գցելով իրենց մոտ եղած իրերը:
Միջադեպի մասին Ադրբեջանական կողմը տեղյակ է պահել իրանական կողմին, ընթանում է հետաքննություն:
Իրանա-ադրբեջանական սահմանին ևս մեկ փոխհրաձգություն էր տեղի ունեցել մարտի 10-ին, ինչի հետևանքով զոհվել էր ադրբեջանցի սահմանապահներից մեկը: