Քիմ Քարդաշյանը նկարահանվել է Carolina Lemke բեռլինյան բրենդի գովազդային արշավում
«Քարդաշյանների ընտանիքը» ռեալիթի-շոուի մասնակից Քիմ Քարդաշյան-Ուեսթը նկարահանվել է Carolina Lemke բեռլինյան բրենդի գովազդային արշավում: Նա լուսանկարները մարտի 12-ին հրապարակել է իր Instagram-օգտահաշվում։
Երեք լուսանկարներից բաղկացած շարքում ֆոտոշոփով «կլոնավորված» 38-ամյա հեռուստաաստղը վառ ներկված շրթունքներով կեցվածք է ընդունել ներքնազգեստով կամ իրանը գրկող սեւ կոստյումով: Քիմ Քարդաշյանը ցուցադրել է 1990-ական թվականների վերջին եւ 2000-ականների սկզբին լայն տարածում գտած ֆուտուրիստական ոճի ակնոցները, որոնք նորաձեւություն են վերադարձել 2018 թվականին: Ֆոտոշարքի հեղինակներն են՝ նորաձեւության հայտնի ֆոտո-դուետ Մերթ Ալասը եւ Մարկուս Փիգոտը: