Բաժիններ՝

Ադրբեջանը լայնամասշտաբ զորավարժություններում գործարկել է «Պոլոնեզ» համակարգերը. tert.am

Ադրբեջանի զինված ուժերը մարտի 11-ին մեկնարկած լայնամասշտաբ զորավարժությունների շրջանակում գործարկել է բելառուսական «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը:

Ինչպես հայտնում է tert.am-ը, Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հրապարակած կադրերում հստակ երևում է «Պոլոնեզ»-ի 6 հաշվարկ:

«Ըստ վարժանքների՝ հրթիռային ստորաբաժանումները տագնապի ազդանշանով բարձրացվել են ու լքել մշտական տեղակայման վայրը: Մեկնարկային դիրքեր զբաղեցրած ստորաբաժանումներն առավելագույնը ռազմականին մոտեցված պայմաններում իրականացրել են պայմանական թշնամու թիրախներին հրթիռներով հարվածելու առաջադրանքներ»,-ասվում է ՊՆ հաղորդագրությունում:

Զորավարժություններին կմասնակցի մինչև 10 000 զինծառայող, 5000 միավոր տանկ, զրահատեխնիկա, այդ թվում՝ ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա, տարբեր տրամաչափի մինչև 300 հրթիռահրետանային սարքեր, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և ականանետեր, տարբեր նշանակության մինչև 20 միավոր բանակային և մարտական ավիացիա:

Վարժանքների շրջանակում զորքերը կիրականացնեն հարձակողական գործողության նախապատրաստում, մի քանի ուղղությամբ պայմանական թշնամուն հարվածներ հասցնելու, պաշտպանությունը ճեղքելու և ռազմական խմբավորումները ջախջախելու առաջադրանքներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս