Բաժիններ՝

Ճապոնիայում սկսվեցին Ակիհիտո կայսեր՝ գահից հրաժարման արարողությունները

Ճապոնիայի Ակիհիտո կայսրը մարտի 12-ին սկսել է մի շարք արարողություններ, որոնք կապված են գահից նրա մոտալուտ հրաժարման հետ: Դրանց մեծ մասը, ինչպես հայտնել է NHK հանրային հեռուստատեսությունը, իրենցից ներկայացնում են այդ իրադարձության մասին խորհրդանշական զեկույցներ աստվածային նախնիներին:

Մարտի 12-ին, մասնավորապես, Ակիհիտոն այդ նպատակով այցելել է Տոկիոյի կենտրոնի իր պալատական համալիրում գտնվող տաճար՝ նվիրված է Արեւի աստվածուհի Ամատերասուին, որը համարվում է ճապոնացի միապետների գահատոհմի նախամայրը: Այնուհետեւ տաճարում աղոթքներ է կատարել նաեւ Ակիհիտոյի ավագ որդին՝ գահաժառանգ արքայազն Նարուհիտոն, որը գահին կփոխարինի հորը:
Ընդհանուր առմամբ Ակիհիտոն կկատարի 11 նման արարողություն, այդ թվում՝ Ճապոնիայի Նարա եւ Կիոտո հին մայրաքաղաքներում: Այնտեղ նա, մասնավորապես, մոտալուտ հրաժարման մասին կզեկուցի գահատոհմի առասպելական հիմնադրին՝ Ձիմմու կայսրին, որն, ըստ լեգենդի, եղել է Ամատերասու դիցուհու անմիջական ժառանգը եւ ապրել Է մ.թ.ա. 711 – 585 թվականներին:

Ակիհիտոն, սեփական ցանկությանը համապատասխան, գահից կհրաժարվի 2019 թվականի ապրիլի 30-ին: Մայիսի 1-ին նոր կայսր կդառնա նրա ավագ որդին՝ 59-ամյա Նարուհիտոն, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս