Բաժիններ՝

Մարտի 18-29-ը Թբիլիսիի մերձակայքում կանցկացվեն «ՆԱՏՕ-Վրաստան-2019» զորավարժությունները

Մարտի 18-29-ը ՆԱՏՕ-ի եւ Վրաստան-ի համատեղ վարժական ու գնահատման կենտրոնում (JTEC) կանցկացվեն «ՆԱՏՕ-Վրաստան-2019» զորավարժությունները, տեղեկացնում է «Գրուզիա Online»-ը:

«ՆԱՏՕ-Վրաստան-2019» զորավարժություններին կմասնակցեն 350-ից ավելի զինծառայողներ՝ 21 դաշնակից պետություններից (Ալբանիա, Բելգիա, Բուլղարիա, Չեխիա, Գերմանիա, Դանիա, Էստոնիա, Ֆրանսիա, Հունաստան, Մեծ Բրիտանիա, Հունգարիա, Լատվիա, Լիտվա, Հոլանդիա, Նորվեգիա, Լեհաստան, Պորտուգալիա, Ռումինիա, Սլովակիա, Թուրքիա եւ ԱՄՆ) եւ ՆԱՏՕ-ի չորս գործընկեր երկրներից (Ադրբեջան, Ֆինլանդիա, Վրաստան եւ Շվեդիա):
Վրաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ «ՆԱՏՕ-Վրաստան-2019» զորավարժությունները երկրորդ վարժանքներն են ՆԱՏՕ-Վրաստան գործակցության փաթեթի (SNGP) շրջանակում: Առաջին համատեղ զորավարժություններն անցկացվել են 2016 թվականին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս