Բաժիններ՝

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի ազգականը՝ դպրոցի նոր ուսմասվա՞ր. դասադուլ Ավշար գյուղում

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ Արարատի մարզի Ավշար գյուղի դպրոցականները դասադուլ են սկսել՝ ի պաշտպանություն դպրոցի ուսմասվարի, որին փոխարինում են մարզպետի ազգականով։

Ծնողներից մեկը «Փաստինֆո»-ին հայտնեց, որ երկար տարիների փորձ ունեցող և գյուղում սիրված ուսմասվարին փոխարինելու որոշում է կայացրել դպրոցի նոր տնօրենը։ Վերջինս այդ պաշտոնում նշանակել է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի մորաքրոջ հարսին։

«Մարտիրոսյանի տարիքը մոտ է թոշակային շեմին, բայց նրա նման ուսմասվար, մանկավարժ Հայաստանում մատների վրա կարելի է հաշվել։ Առանց որևէ պատճառաբանության տնօրենն ասել է՝ ես քո հետ չեմ աշխատի, ու նշանակել է մարզպետի մորաքրոջ հարսին։ Կրքերը դրանից շատ են բորբոքվել ու դեռ ավելի կբորբոքվեն, եթե չհասկանան, որ Մարտիրոսյանին չպետք է ազատեն։ Բոլորն իրեն այնքան են սիրում, որ իր անձի համար ոտքի են ելել»։

Կայքի աղբյուրի խոսքով՝ նոր տնօրենը նույնիսկ շեշտել է՝ եթե ինքնակամ դուրս չգաս, աշխատանքի ընթացքում էնպեսի բան կգտնեմ քո վրա, որ կհեռացնեմ։

«Հիմա դպրոցում դասադուլ է, ծնողները շատ վրդովված են։ Զանգել ենք մարզպետարան, դեռ արձագանք չկա»,- նշեց նա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս