Կիմ Չեն Ունի քրոջը ԿԺԴՀ-ի խորհրդարանի պատգամավոր են ընտրել
Կիմ Յո Չժոնը՝ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունի կրտսեր քույրը, 14-րդ գումարման Գերագույն ժողովրդական ժողովի (ԳԺԺ) պատգամավոր է ընտրվել մարտի 10-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով: Քվեարկության վերջնական արդյունքները մարտի 12-ին հայտնել է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը։
Գործակալության տվյալներով՝ ԳԺԺ-ի պատգամավորների ընտրություններին մասնակցել է գրանցված ընտրողների 99,99 տոկոսը: Ընդ որում՝ նրանք բոլորն էլ քվեարկել են հաջակցություն առաջադրված թեկնածուների, որոնք գրանցված էին համապատասխան ընտրատարածքներում:
Կիմ Յո Չժոնը՝ Կիմ Չեն Ունի հարազատ քույրը, որին համարում են նրա մերձավոր խորհրդականներից մեկը եւ հանրապետության ամենաազդեցիկ կինը, Կորեայի աշխատանքային կուսակցության կենտկոմի քարոզչության բաժնի պետի առաջին տեղակալն է: Տեղական օրենսդրությանը համապատասխան, ԳԺԺ-ի պատգամավոր ընտրվելուց հետո նա կշարունակի զբաղեցնել իր պետական պաշտոնը՝ զուգահեռաբար կատարելով պատգամավորի պարտականությունները, հաղորդել է ՏԱՍՍ-ը: