Բաժիններ՝

Բրիտանացի լեյբորիստների առաջնորդը կոչ է արել խորհրդարանին՝ մերժել Brexit-ի շուրջ գործարքը ԵՄ-ի հետ

Մեծ Բրիտանիայի Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Ջերեմի Քորբինը հայտարարել է, որ Brexit-ի շուրջը Թերեզա Մեյի կառավարության բանակցությունները ձախողվել են, եւ պատգամավոր գործընկերներին կոչ է արել մարտի 12-ին մերժել Եվրամիության հետ համաձայնագրի նախագիծը: Բրիտանիայի հիմնական ընդդիմադիր կուսակցության առաջնորդը վճռական քվեարկության նախօրյակին այս կերպ է մեկնաբանել Բրյուսելի հետ քննարկումներում նոր ճեղքման հասնելու վերաբերյալ վարչապետ Թերեզա Մեյի՝ մարտի 11-ին արված հայտարարությունները

«Վարչապետի բանակցությունները ձախողվել են: Այս երեկո Եվրահանձնաժողովի հետ ձեռք բերված համաձայնությունը չի բովանդակում որեւէ այնպիսի բան, որը մոտենար այն փոփոխություններին, որոնք Թերեզա Մեյը խոստացել է խորհրդարանին,- ասված է Քորբինի՝ տարածված հայտարարության մեջ:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Brexit-ի շուրջը նրա (Մեյի) գործարքը զանգվածայնորեն մերժվել է, վարչապետն անխոհեմաբար ժամանակ էր ձգում, նա չի կարողացել գործուն բանակցություններ վարել Եվրամիության հետ եւ հրաժարվել է այնպիսի ընդհանուր դիրքորոշում ապահովել այդ գործարքի շուրջը, որը խորհրդարանը կարողանար պաշտպանել»:

«Հենց այս պատճառով պետք է պատգամավորները վաղը (մարտի 12-ին) մերժեն այդ գործարքը»,- համոզված է Քորբինը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս