Բաժիններ՝

Ալժիրի քաղաքական գործիչները տարակարծիք են երկրի նախագահի որոշումների գնահատման հարցում

Քաղաքական կուսակցություններն ու շարժումները տարբեր կարծիքներ ունեն նախագահ Աբդելազիզ Բուտեֆլիկայի որոշումների գնահատման հարցում, որը հրաժարվել է նոր ժամկետի համար իր թեկնածության առաջադրումից, հայտարարել է ընտրությունների հետաձգման եւ ազգային խորհրդաժողովի գումարման մասին՝ բարենորոգումների իրականացման եւ նոր Սահմանադրության մշակման համար։

Ազգային ազատագրության ճակատը պաշտպանել է նախագահի որոշումները, որն «արձագանքել է ալժիրցի ժողովրդի կոչերին»: Դրանք «քաղաքական գործիչներին, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին հնարավորություն են ընձեռում մասնակցելու նոր Ալժիրի կառուցմանը», ասված է կառավարող կուսակցության հայտարարության մեջ:

Չափավոր իսլամիստների «Հասարակության շարժում հանուն խաղաղության» կուսակցության փոխղեկավար Աբդելամաջիդ Մունասիրան նշել է, որ Բուտեֆլիկան «իր թեկնածությունը հանել է ընտրություններից, բայց ըստ որում իշխանությունը մնացել է նրա ձեռքին, ինչը խախտում է Սահմանադրությունը»: Հանուն բարենորոգության եւ առաջընթացի միավորման առաջնորդ Զուբեյդա Ասուլը տեսաուղերձում նախագահի գործողությունները որակել է «խուսավարում եւ ցուցարարների պահանջների կատարումից խույս տալու փորձ»:

«Այն բանից, ինչ մենք լսեցինք, ստացվում է, որ նախագահը երկարաձգել է իր լիազորությունները, ըստ որում նա չի նշել, թե որքան կտեւի անցումային շրջանը»,- ասել է ալժիրցի քաղաքական գործիչը: Ինչպես ավելի վաղ հայտնել է Associated Press-ը, Ալժիրի նախագահ Աբդելազիզ Բուտեֆլիկան մարտի 11-ին որոշում է ընդունել հրաժարվել հինգերորդ նախագահական ժամկետի համար իր թեկնածությունն առաջադրելու պլաններից:

Ալժիրի ղեկավարը նաեւ որոշում է կայացրել հետաձգել երկրում ընտրությունների անցկացումը: Սկզբնապես դրանք նախատեսված էին այս տարվա ապրիլի 18-ին: Բուտեֆիլիկայի այս որոշումը հետեւել է Ալժիրում պետության ղեկավարի դեմ շարունակվող զանգվածային բողոքների ֆոնին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս