Մանվել Գրիգորյանի որդու տանը տպագրատան տնօրենի որդի՞ն է գողություն կատարել. Մանրամասներ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Փետրվարի 24-ին Արշալույս գյուղի 17-րդ փողոցի 1-ին տնից գողություն էր կատարվել: Պարզվել էր, որ բնակարանը պատկանում է ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի որդուն` Կարեն Գրիգորյանին: Գողությունը կատարելու համար երեք անձ էր բերման ենթարկվել, եւ հայտնաբերվել էր գողացված իրերի մեծ մասը:

Այս դեպքից «Ժողովուրդ» թերթին որոշ մանրամասներ են հայտնի դարձել: Պարզվում է` այդ բնակարանից գողացած ապրանքների մեջ եղել են Մանվել Գրիգորյանի դիմանկարով մեդալներ: Թե կոնկրետ ինչ մեդալների մասին է խոսքը, դեռ պարզ չէ:

«Ժողովուրդ» թերթին նաեւ տեղեկություններ են հասել, որ գողությունը կատարելու համար նաեւ մեղադրյալի աթոռին է հայտնվել «Հակոբ Մեղապարտ» տպագրատան գլխավոր տնօրեն Բագրատ Քեռյանի որդին` Էդգար Քեռյանը, որին իրավապահները չեն կալանավորել` հաշվի առնելով նրա առողջական խնդիրները»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս