Արցախում վաղը կայանալու է Ազգային անվտանգության խորհրդի արտահերթ նիստ, որին մասնակցելու է Նիկոլ Փաշինյանը
Արցախի Հանրապետությունում վաղը կկայանա Ազգային անվտանգության խորհրդի արտահերթ նիստ, որին մասնակցելու է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 168.am-ի այս տեղեկությունը հաստատեցին ՀՀ վարչապետի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Ն.Փաշինյանը, ամենայն հավանականությամբ, Արցախ կմեկնի այսօր երեկոյան:
«Թե ի՞նչ հարցեր են ներառված նիստի օրակարգում, կտեղեկացնենք սահմանված կարգով»,- ասացին վարչությունից: