Զարմացրեք հյուրերին՝ նրանց հյուրասիրելով տնական կրեմ-լիկյոր
Բաղադրիչներ
1. Օղի – 0.5 լիտր
2. Եռացրած տաք ջուր – 300 մլ
3. Շաքարավազ – 250 գ
4. Լուծվող սուրճ – 4 թ/գ
5. Վանիլին
6. Ռոմի էսենցիա
7. Խտացրած կաթ – 1 բանկա
Պատրաստման եղանակը
1. Եռացրած ջրի մեջ լցնել շաքարավազը, լուծվող սուրճը, վանիլինը, ռոմի էսենցիան և լավ խառնել:
2. Ստացված զանգվածին ավելացնել մյուս բաղադրիչները, լավ հարել բլենդերով, լցնել շշի մեջ և տեղավորել սառնարանում:
3. Սառելուց ցհետո կրեմ-լիկյորը պատրաստ է օգտագործման:
Պատրաստեց Անի Գաբուզյանը