Վլադիմիրում նրբաբլիթներ ուտելու մրցույթի ժամանակ տղամարդ է մահացել
Ռուսաստանի Դաշնության Վլադիմիր քաղաքում տղամարդ է մահացել՝ նրբաբլիթներ ուտելու մրցույթին մասնակցելու ընթացքում:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին, դեպքը տեղի է ունեցել Մասլենիցայի (Բարեկենդան) տոնակատարության ժամանակ, քաղաքի հրապարկներից մեկում:
Վկաների խոսքով՝ մրցույթի մասնակիցներից մեկի ինքնազգացողությունը վատացել է և նա ընկել է գետնին: Տղամարդուն առաջին օգնություն ցուցաբերելու փորձերը հաջողությամբ չեն պսակվել, ժամանած շտապ օգնության մեքենան արձանագրել է քաղաքացու մահը:
Դեռևս անհայտ է՝ մահացածը խեղդվել է նրբաբլիթն ուտելիս, թե մեկ այլ պատճառ է եղել: Իրավապահ մարմինները կոչ են արել սպասել դիահերձման պատասխաններին: