Բաժիններ՝

Մեղադրանք է առաջադրվել առողջապահության նախկին փոխնախարարին. ՔԿ

ՀՀ առողջապահության նախկին փոխնախարար Վ.Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ Քննչական կոմիտեի  հասարակայնության հետ կապերի եւ տեղեկատվության բաժնի պետ Նաիրա Հարությունյանից։ Վ. Ղազարյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ։

Նաիրա Հարությունյանի խոսքով՝ քննիչը միջնորդություն էր ներկայացրել դատարան կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար, որից հետո դատարանը 5 միլիոն գրավի դիմաց ազատ է արձակել Պողոսյանին։

Հիշեցնենք, որ Պողոսյանը ձերբակալվել էր 2019 թվականի մարտի 7-ին «Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում հայտնաբերված չարաշահումներին առնչություն ունենալու կասկածանքով։

Նախաքննությամբ պարզվել էր, որ Վ.Պողոսյանը, 2011թ. դեկտեմբերից մինչև 2016թ. նոյեմբեր ընկած ժամանակահատվածում  զբաղեցնելով ՀՀ առողջապահության նախարարի՝ ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի կանխարգելման ու բժշկական օգնության կազմակերպման, ՀՀ տարածքում «ՄԻՎ-ՁԻԱՀ-ի կանխարգելման և տուբերկուլոզի դեմ պայքարի գլոբալ հիմնադրամ»-ի ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի իրականացման բնագավառում նախարարության աշխատանքները համակարգող տեղակալի պաշտոնը, առերևույթ չարաշահել է պաշտոնեական լիազորությունները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս