Գվարդիոլան քառամյա պայմանագրի վերաբերյալ բանավոր պայմանավորվածություն ունի «Յուվենթուսի» հետ
Ռումբ է պատրաստվում: Il Giornale-ի լրագրող Լուիջի Գուելպան պատմել է, որ «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան կարող է գլխավորել «Յուվենթուսը»:
«Ես իմացել եմ, որ Պեպը բանավոր պայմանավորվածության է հասել «Յուվենթուսի» հետ՝ քառամյա պայմանագրի վերաբերյալ: Դա ինձ ասել է այն մարդը, ով տեղեկացրել էր, որ Ռոնալդուն տեղափոխվում է Թուրին»,- Գուելպային է մեջբերում Calciomercato-ն:
Գվարդիոլայի պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ ուժի մեջ է մինչև 2021թ. հունիս:
Պեպը գլխավորեց «Մանչեսթեր Սիթին» 2016 թվականին և հաղթեց առաջնությունը և Անգլիայի Սուպերգավաթը, ինչպես նաև՝ երկու անգամ Լիգայի գավաթը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը