Մանվել Գրիգորյանը հրաժարվել է ցուցմունք տալ «Մարտի 1»-ի քրեական գործով

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ ՀՔԾ-ն «Մարտի 1»-ի քրեական գործով քննության շրջանակներում փորձել է հարցաքննել ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Մանվել Գրիգորյանին, ով սակայն հրաժարվել է ցուցմունք տալուց։ Մասնավորապես՝ վերջինս օգտվել է ՀՀ Սահմանադրության 65-րդ հոդվածով նախատեսված իրավունքից, ըստ որի՝ ոչ ոք պարտավոր չէ ցուցմունք տալ իր, ամուսնու կամ մերձավոր ազգականների վերաբերյալ, եթե ողջամտորեն ենթադրելի է, որ այն հետագայում կարող է օգտագործվել իր կամ նրանց դեմ:

Հիշեցնենք, որ Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը 2008 թվականի փետրվարի 21-ին հայտարարել էր, որ Հայաստանի պաշտպանության երկու փոխնախարարները՝ գեներալներ Մանվել Գրիգորյանը եւ Գագիկ Մելքոնյանը պաշտպանում են իրեն։

«Մանվել Գրիգորյանը եւ Գագիկ Մելքոնյանը հայտարարել են, թե կանգնած են ժողովրդի կողքին եւ պաշտպանելու են ժողովրդի վստահությանն արժանացած թեկնածուին»,֊ – Ազատության հրապարակում կայացած հանրահավաքում ասել էր Լեւոն Տեր֊Պետրոսյանը՝ այդպիսով փաստելով բանակի ներքաշումը քաղաքական գործընթացներին։

Դրանից հետո Մանվել Գրիգորյանն ու Գագիկ Մելքոնյանը պաշտոնանկ արվեցին՝ քաղաքական գործընթացներինմ ասնակցելու համար՝ համապատասխանաբար 2008 թվականի ապրիլի 2-ին եւ 2008 թվականի ապրիլի 23-ին։

Տեսանյութեր

Լրահոս