Հայտնի ՀՀԿ-ականի եղբորորդուն ազատել են պաշտոնից. ով է դերակատարում ունեցել. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Վարդան Այվազյանի եղբորորդուն ազատել են պաշտոնից։ Արթուր Այվազյանը ՊԵԿ մաքսային վիճակագրության եւ եկամուտների հաշվառման վարչության փոխադրումների հաշվառման եւ տեղեկատվության բաժնի պետն էր:
Մեզ չհաջողվեց պարզել՝ նրան այլ պաշտոն առաջարկե՞լ են, թե՞ ուղարկել են կադրերի ռեզերվ․ ՊԵԿ մամուլի խոսնակը ողջ օրը մեզ չպատասխանեց։ Բայց կան տեղեկություններ, որ ՀՀԿ-ականի մերձավորի ազատվելու գործում դերակատարում է ունեցել մաքսային ոլորտի «կուրացիայով» զբաղվող ՊԵԿ փոխնախագահ Շուշանիկ Ներսիսյանը»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: