Բաժիններ՝

Հանրահայտ «Զեբր» թխվածքի լավագույն բաղադրատոմսը

Բաղադրիչներ

1. Ալյուր – 300 գ
2. Ձու – 4 հատ
3. Շաքարավազ – 300 գ
4. Թթվասեր – 250 գ
5. Կարագ – 50 գ
6. Փխրեցուցիչ – 1. թ/գ
7. Վանիլին – 0.5 թ/գ
8. Կակաո – 3 ճ/գ

Պատրաստման եղանակը

1. Ձուն հարել շաքարավազի հետ՝ մինչև փրփրի:

2. Ավելացնել թթվասեր և նորից հարել:

3. Այնուհետև ավելացնել մյուս բաղադրիչները և հետո խառնել ձեռքերով, որպեսզի խմորի մեջ գնդիկներ չմնան:

4. Պետք է ստացվի ջրիկ խմոր: Խմորի կեսը պետք է առանձնացնել և կակաո ավելացնել:

5. Պերգամենտով պատված կաղապարի մեջ ըստ հերթականության լցնել երկու գույնի խմորները:

6. Ստացված զանգվածը 40 րոպեով տեղավորել 180 աստիճան ջեռոցում:

7. Ստացված թխվածքը կարող եք պատել նաև շոկոլադե ջնարակով:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս