Բաժիններ՝

Ճապոնիան G20-ում վերջին տեղն է զբաղեցրել խորհրդարանում կին պատգամավորների թվով

Ճապոնիան «Քսանի խմբում» վերջին տեղն է զբաղեցրել ազգային խորհրդարանում կին պատգամավորների թվաքանակով: Այդ մասին մարտի 7-ին հայտնել է The Japan Times թերթը՝ վկայակոչելով Միջխորհրդարանական միության տվյալները:

Կանանց միջազգային օրվա նախօրեին նա հաշվել է կանանց թիվը 193 պետությունների օրենսդիր մարմիններում: Այդ ցուցանիշով Ճապոնիան հայտնվել է 165-րդ տեղում: Մասնավորապես, խորհրդարանի հանգուցային ստորին պալատում կանանց բաժին է ընկնում պատգամավորական տեղերի ընդհանուր թվի ընդամենը 10,2 տոկոսը, վերին պալատում՝ 21 տոկոսից պակասը:

«Միջխորհրդարանական միության ուսումնասիրության տվյալները խայտառակություն են մեր երկրի համար»,-թերթը մեջբերում է Ճապոնիայի Օսակա քաղաքում հաստատված Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում մարդու իրավունքների վերաբերյալ տեղեկատվության կենտրոնի տնօրեն Ացուկո Միվայի խոսքը: Նրա կարծիքով, նպատակահարմար կլիներ կանանց համար հատուկ քվոտաներ սահմանելու հարցն ուսումնասիրել երկրի օրենսդրական կառույցներում:

Հանուն մարդու իրավունքների շարժման ակտիվիստուհին հիշեցրել է, որ կանանց բաժին է ընկնում Ճապոնիայի բնակչության 51 տոկոսը: Սակայն ներկա իրավիճակում, ինչպես կարծում է Ացուկո Միվան, նրանք բավարար հնարավորություններ չունեն իրենց անհանգստացնող խնդիրները արծարծելու խորհրդարանում:

Բնակչության հարաճուն ծերացման եւ աշխատատեղերի պակասի պայմաններում Ճապոնիայի կառավարությունը խթանում է կանանց ավելի ակտիվ ներգրավումը քաղաքական ու տնտեսական կյանքում: Սակայն այդ առումով Տոկիոն դեռեւս չի կարող պարծենալ հաջողություններով: Օրինակ, պետական ապարատի ղեկավար պաշտոններում կանայք կազմում են 5 տոկոսից էլ պակաս մասը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս