Բրիտանիան ներմուծման մաքսերի 80-90 տոկոսը կչեղարկի առանց «գործարքի» Brexit-ի դեպքում. Sky News
Մեծ Բրիտանիան չեղյալ կհայտարարի ներմուծվող ապրանքների վրա դրվող բոլոր առեւտրական մաքսերի 80 – 90 տոկոսն առանց համաձայնության Եվրամիությունից երկրի դուրս գալու դեպքում:
Այդ մասին հայտնել Sky News հեռուստաալիքը՝ վկայակոչելով կառավարական աղբյուրներ: Հեռուստաալիքի տվյալներով՝ համապատասխան միջոցները շարադրված են փաստաթղթում, որը կհրապարակվի այն դեպքում, եթե Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյին հաջորդ շաբաթ չհաջողվի կանխապահովել խորհրդարանի պաշտպանությունը Brexit-ի պայմանների վերաբերյալ համաձայնագրի շուրջը կայանալիք քվեարկության ընթացքում: Ինչպես նշում 1 հեռուստաալիքը, դա անակնկալ կդառնա բրիտանացի շատ արտադրողների եւ ֆերմերների համար:
Ըստ որում կառավարությունը մտադիր չէ չեղյալ հայտարարել ավտոմոբիլների, տավարի եւ ոչխարի մսի, կաթնամթերքի, ինչպես նաեւ մանածագործական արդյունաբերության մի շարք ապրանքների առեւտրական մաքսերը:
Հեռուստաալիքն ընդգում է, որ նման «արմատական պլանը» միտված է այն բանին, որ կանխվի ապրանքների գների կտրուկ բարձրացումը: Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալը պլանավորված է 2019 թվականի մարտի 29-ին, ինչից հետո, պլանի համաձայն՝ պետք է սկսվի անցումային շրջանը, որը կտեւի մինչեւ 2020 թվականի վերջը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: