Պետք է պահպանել ԼՂ հակամարտության կարգավորման գործող ձևաչափը. Յոհաննես Հան

Եվրոպական միության հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը գտնում է, որ պետք է պահպանել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործող ձևաչափը: Այդ մասին Հանը հայտարարեց Բրյուսելում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսում:

«ՀՀ նոր վարչապետի պաշտոնավարության ժամանակ հնարավորություն դարձավ նոր հանդիպումներ անցկացնել, այդ թվում՝ արտաքին գործերի նախարարների միջև: Դա արդեն առաջընթաց է: Ինչ վերաբերում է կարգավորմանը ԵՄ աջակցությանը, կարծում ենք՝ պետք է պահպանել գործող ֆորմատը, նոր բան չստեղծել: Պետք է քննարկենք, թե ինչպես կարող ենք աջակցել երկրների միջև տարբեր ոլորտներում համագործակցությանը: Պետք է հնարավորություններ լինեն, կարծում եմ, որ տարածաշրջանում պայմանները բավականին նպաստավոր են տարածաշրջանային իրավիճակը հետագա բարելավելու համար: Մենք պետք է աջակցենք հակամարտության կարգավորմանը, բայց միայն կողմերի խնդրանքով, կողմերը գիտեն ինչպես աշխատել»,- ասաց Հանը:

Տեսանյութեր

Լրահոս