Բաժիններ՝

Եվրասիական ինտեգրացման գործընթացը հետ է շրջվում. Լուկաշենկո

Եվրասիական ինտեգրացման բնագավառում նկատվող հետընթացի մասին է խոսել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մարտի 5-ին ինտեգրացիոն կառույցների մասնակցության եւ Եվրոպայի կազմակերպությունների հետ համագործակցության հարցերին նվիրված խորհրդակցությունում։

Հետընթացն, ըստ նրա, տեղի է ունենում Միութենական պետության օրակարգից բազմաթիվ տնտեսական հարցեր ԵԱՏՄ-ի հարթակ փոխանցելու ֆոնին:

«Դժբախտաբար, եվրասիական ինտեգրացման գործընթացը հետ է շրջվում, եթե արդեն չի շրջվել: Ինձ զեկուցում են տնտեսավարման մեր սուբյեկտների համար արգելքների, խոչընդոտների եւ սահմանափակումների մասին: Իսկ դրանց վերացման կոնկրետ աշխատանքի բացակայությունը սքողվում է ինչ-որ թվային օրակարգով»,- մեջբերում է անում Լուկաշենկոյի խոսքից ԲելՏԱ գործակալությունը:

Նախագահը հիշեցրել է, որ եվրասիական ինտեգրացման հիմնական նպատակներից մեկը եղել է ընդհանուր շուկայի եւ հավասար պայմանների ստեղծումը: Այդ նպատակը մնում է չլուծված: Պետության ղեկավարի կարծիքով՝ ծագած սուր հարցերը, որոնք վերաբերում են գոյություն ունեցող արգելքներին եւ սահմանափակումներին, կարող էին վերացվել փաթեթային որոշմամբ: Ըստ որում Լուկաշենկոն համաձայնել է, որ ԱՊՀ-ի տարածաշրջանը հանգուցային շուկա է մնում Բելառուսի համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս