Բաժիններ՝

Ինչպես էր Վազգեն Սարգսյանը նշում իր ծննդյան օրը. պատմում է Արմեն Սարգսյանը

Հայաստանի Հանրապետության ազգային հերոս, սպարապետ Վազգեն Սարգսյանն իր ծննդյան օրը վերջին տարիներին մշտապես այցելում էր Եռաբլուր: Այս մասին մարտի 5-ին, Եռաբլուր զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց Վազգեն Սարգսյանի եղբայր Արմեն Սարգսյանը:

«Վազգեն Սարգսյանն առհասարակ չէր սիրում իր ծննդյան օրը: Հիմնականում վերջին տարիներին առավոտյան, երբ արթնանում էր, պատերազմի բովով իր անցած հին ընկերների հետ գալիս էր Եռաբլուր: Երկար էին մնում Եռաբլուրում, պտտվում էին ու յուրաքանչյուր զինվորի, յուրաքանչյուր իր մարտական ընկերոջ կողքով անցնելով՝ ծաղիկներ էին դնում: Վերջում որևէ տեղ նստում էին, տղաների հետ մի-մի բաժակ խմում էին ու գալիս էր երկրապահ: Երկրապահում էլ տղաների հետ էլ մի փոքրիկ նշում էին: Երեկոյան գալիս էր տուն, որովհետև, ի վերջո ծնողները սպասում էին: Պաշտոնապես իր ծնունդը նշել չէր սիրում»,- ասաց Սարգսյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս