Անդրեա Պիրլոն սկսում է մարզչական կարիերան
«Յուվենթուսի» նախկին կիսապաշտպան Անդրեա Պիրլոն հաջորդ մրցաշրջանում կարող է սկսել մարզչական կարիերան: Ինչպես հաղորդում է Corriere della sera-ն, իտալացի մասնագետը կարող է գլխավորել «Յուվենթուսի» երիտասարդական թիմը (U23):
Ղեկավարությունը ցանկանում է փոխել թիմի մարզչին, ում գլխավորությամբ թուրինցիները ներկայումս հանդես են գալիս Սերիա C-ում, և չի կարողացել պայքարել՝ իտալական երկրորդ դիվիզիոնում հայտնվելու համար:
39-ամյա Պիրլոն ունի համապատասխան մարզչական լիցենզիա: Վերջին շրջանում նա՝ որպես փորձագետ, աշխատում էր իտալական հեռուստատեսությունում:
Պիրլոն հանդես է եկել «Յուվենթուսի» կազմում 2011-2015թթ.:
Պատրաստեց Անի Գաբուզյանը