Բաժիններ՝

Թուրքիայի մեջլիսի հայազգի պատգամավորը Չարենցի տան հետ կապված հարցապնդում է ուղարկել երկրի մշակույթի նախարարին

Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունից հայազգի պատգամավոր Կարո Փայլանը Չարենցի` Կարսում գտնվող տան քանդման հետ կապված հարցապնդում է ուղարկել երկրի մշակույթի նախարարություն: Այս մասին հայտնում է թուրքական demokrathaber.org-ը:

«Դուք մտածել ե՞ք, որ բանաստեղծի հիշատակը հարգող մարդկանց շրջանում Չարենցի տան քանդումը կարող է վիրավորանք առաջացնել, ի՞նչ հաստատություն է կայացրել Չարենցի տան քանդման որոշումը, մշակույթի նախարարությունը տեղյա՞կ է եղել դրանից, Չարենցի տունը կարող է Կարսի համար հիշողության վայր լինել, դրա վերանորոգման և թանգարանի վերածման վերաբերյալ նախարարությունը որևէ նախագիծ ունի՞, ըստ իս՝ Չարենցի տունը քանդվել է նրա հայ լինելու պատճառով, համաձայն ե՞ք»,- Թուրքիայի մշակույթի նախարարություն ուղարկված հարցապնդման մեջ նշել է Փայլանը:

Կարսում Չարենցի տունը քանդել են

ՀԱՄՇԵՆ տուրի տեղեկություններով՝ Կարս քաղաքում քանդել են Եղիշե Չարենցի տունը: Մեր օրեր հասած կիսականգուն շենքը, ուր տարեկան այցելում էին հազարավոր հայեր՝ մեծանուն բանաստեղծին հարգանքի տուրք մատուցելու, մասնագետների մի մասի կարծիքով Չարենցի նկարագրած անտաշ քարով ու գետի ափին կառուցված տունն էր: Մեզ հասած լուսանկարներով՝ շենքն օրերս ամբողջովին քանդել են: Մանրամասները ճշտում ենք:#HamshenTour http://hamshen.am/

Gepostet von Hamshen Tour – Համշեն Տուր am Montag, 25. Februar 2019

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս