Արամ Սարգսյանը Բակո Սահակյանի հրավերով Արցախում կնշի Վազգեն Սարգսյանի ծնունդը․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Այսօր լրանում է սպարապետ Վազգեն Սարգսյանի 60-ամյակը։ Տեղեկացանք, որ դեռ երեկ տիկնոջ հետ Արցախ է մեկնել Արամ Սարգսյանը՝ եղբոր ծնունդը Բակո Սահակյանի հրավերով նա կնշի հենց Արցախում։

Ուշագրավ է, որ ԵԿՄ-ում տեղյակ չէին այդ մասին։ «Չէ, տեղյակ չենք, չենք քննարկել»,- մեզ ասաց փոխնախագահ Վազգեն Վարդանյանը։

ԵԿՄ-ում դեռեւս չընտրված նախագահ Սասուն Միքայելյանի գլխավորությամբ վաղ առավոտից կմեկնարկեն միջոցառումները, հենց վարչությունում ծաղիկներ կխոնարհեն Վազգենի կիսանդրու առջեւ, ապա կուղեւորվեն Եռաբլուր, որտեղ ներկա է լինելու նաեւ ռազմաքաղաքական էլիտան։

Հաջորդ կանգառը կլինի Արարատում՝ սպարապետի տուն-թանգարանում, հնարավոր է զորամաս այցելեն, զուգահեռ ԵԿՄ բոլոր տարածքային կառույցներում նույնպես կնշեն 60-ամյակը։ Վազգեն Սարգսյանի ծննդյան 60-ամյակը հանդիսավորությամբ նշելու նպատակով, հիշեցնենք, կառավարության պահուստային ֆոնդից պաշտպանության նախարարությանը հատկացվելու է մոտ 13 միլիոն դրամ, ստեղծվել է հոբելյանական հանձնաժողով՝ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս