Ինչու է Հայաստանը գազ քիչ ներկրել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը տեղեկացել է, որ արձանագրվել է «մայրուղային խողովակաշարային» բեռնափոխադրումների ծավալների 1.2 տոկոս նվազում: Խոսքը անցած տարվա հունվար-դեկտեմբեր ամիսների մասին է` 2017 թվականի նույն ժամանակահատվածի հետ համեմատ: Ի դեպ, բեռնափոխադրումների այս տեսակի դեպքում արտահանման եւ ներկրման տարանջատում չկա, քանի որ ընդհանուր խոսքը գնում է միայն ներկրման մասին եւ մեկ տեսակի ապրանքի` գազի մասին:

Կարող ենք արձանագրել, որ գազի ներկրումը Հայաստան անցած տարվա ընթացքում, 2017 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել է: Ասել է թե` բարենպաստ ձմեռն իր «բացասական» ազդեցությունն է ունեցել «Գազպրոմ Արմենիա» ընկերության գործերի վրա»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս