Ի՞նչ դիտել կիրակի. ամենահետաքրքիրը՝ ֆուտբոլից
Ֆուտբոլային weekend-ին երկրպագուները արդեն տեսան Կլասիկո, լոնդոնյան դերբի, վայելեցին շատ հետաքրքիր հանդիպում Իտալիայի առաջնությունում՝ «Լացիոյի» և «Ռոմայի» մասնակցությամբ:
Ֆուտբոլային կիրակին ևս խոստանում է շատ հետաքրքիր լինել: Իտալիայի, Իսպանիայի և Անգլիայի առաջնություններում կան առնվազն երեք խաղեր, որոնք պետք է դիտել:
«Նապոլի»-«Յուվենթուս»
Սկիզբը՝ 23:30
«Նապոլին» այս մրցաշրջանի տնային հանդիպումներում դեռ չի պարտվել, սակայն հաջորդը հանդիպումը «Յուվենթուսի» հետ է: Արդյո՞ք հնարավոր կլինի պահպանել այս արդյունքը:
«Նապոլին» չկարողացավ պայքարել երկու ճակատով: Մինչ թիմը պայքարում էր Չեմպիոնների լիգայի «մահվան խմբում», «Յուվենթուսը» աստիճանաբար դուրս եկավ առաջատարի դիրք և ապահովեց միավորների այնպիսի տարբերություն, որ թուրինցիներին հասնելը Կարլո Անչելոտիի սաների համար գրեթե անիրական է:
26-րդ տուրից առաջ այս թիմերին 13 միավոր է բաժանում, և եթե տանտերերը չհաղթեն այսօր, ապա նրանք ստիպված կլինեն ապավինել Եվրոպայի լիգային:
«Նապոլիի» կազմում վնասվածք ունի Ռաուլ Ալբիոլը:
«Յուվենթուսը» արդարացնում է երկրպագուների բոլոր լավատեսական կանխատեսումները: Թիմը իրեն վստահ է զգում մրցաշարային աղյուսակի ամենավերևում՝ չունենալով հավասար Սերիա Ա-ում:
Չնայած 13 միավորի առավելությունը թույլ է տալիս «Ծեր սինյորային» իրեն ապահով զգալ և երբեմն-երբեմն սխալներ թույլ տալ, այսօրվա խաղում պարտությունը շատ բան կարող է փոխել:
Այս խաղում իրենց թիմին չեն կարողանա օգնել Սամի Խեդիրան և Խուան Կուադրատոն:
«Նապոլիի»՝ չեմպիոնական պայքարում հաջողելու հնարավորությունը այնքան էլ մեծ չէ: Նույնիսկ այսօրվա խաղում հաղթանակը առանձնապես չի փոփոխի վիճակը մրցաշարային աղյուսակում: Սակայն սեփական դաշտում «Նապոլին», անկասկած, փորձելու է մրցակցի հետ իրական պայքար մղել: «Յուվենթուսը» այլևս այն անհաղթահարելի թիմը չէ, որ թվում էր մրցաշրջանի մեկնարկում:
Այս պահի դրությամբ «Յուվենթուսին» քիչ է մտահոգում այն, թե ինչ է տեղի ունենում առաջնությունում. թիմն այժմ կենտրոնանում է Չեմպիոնների լիգայի վրա, որտեղ ստիպված կլինի հաղթել հակառակորդին՝ խփելով առնվազն երկու գոլ:
«Վալենսիա»-«Ատլետիկ Բիլբաո»
Սկիզբը՝ 23:45-ին
Այս մրցաշարի երկու խաղաղասեր թիմերը կպարզեն հարաբերությունները այսօր: «Վալենսիան» իր հակառակորդից առաջ է միայն լրացուցիչ ցուցանիշներով: «Ատլետիկը», ով լավ թափ է հավաքել, կփորձի առաջ անցնել մրցակցից առաջիկա տուրում:
«Վալենսիայի» համար մրցաշրջանը հեշտերից չէ: Երկար ժամանակ թիմը մրցաշարային աղյուսակի ստոին մասում էր: Այնուամենայնիվ, Մարսելինան վերակենդանացրեց թիմը: Այն սկսեց աստիճանաբար թափ հավաքել:
«Չղջիկները» պայքարում են բոլոր ճակատներում: Առաջնության լլավագույն քառյակում լինելը անհավանական չէ, Եվրոպայի լիգայում առաջիկա մրցակիցը այնքան էլ ուժեղ չէ, իսկ թագավորական գավաթում էլ «Վալենսիան» եզրափակչում է: Այստեղ, իհարկե, «Բարսելոնայի» հետ պայքարելը շատ բարդ է լինելու:
Այս խաղին պատրաստ չի լինի միայն Էզեկիել Գարայը:
Չէր գոհացնում իր երկրպագուներին «Ատլետիկ Բիլբաոն» մրցաշրջանի մեծ մասում: Թիմը սկսեց վստահ հանդես գալ միայն մարզչի փոփոխությունից հետո: Գայսկա Գարիտանոն կարողանում է ապահովել անհրաժեշտ արդյունքները: Վերջին 11 տուրերում թիմի համար շատ ուժեղ էր միայն «Ռեալ Սոսիեդադը» (1:2):
«Ատլետիկը», անընդմեջ երկու հաղթանակ տանելով, հավասարվեց իր ներկայիս հակառակորդին: Լավ է հանդես գալիս թիմը հատկապես արտագնա խաղերում:
Ինյիգո Լեկուեն, Անդեր Կեպան և Արից Ադուրիսը չեն կարողանա օգնել թիմին: Հարցականի տակ է նաև Յուրի Բերչիչեի մասնակցությունը:
«Էվերթոն»-«Լիվերպուլ»
Սկիզբը՝ 20:15
«Գուդիսոն Պարկ» մարզադաշտում տեղի կունենա շատ սկզբունքային հանդիպում՝ «Էվերթոնը» կընդունի «Լիվերպուլին»:
«Էվերթոնը» շատ սկզբունքային հանդիպմանը մոտենում է բավականին լավ տրամադրվածությամբ: Առաջնության վերջին տուրում «Էվերթոնը» վստահորեն հաղթեց «Քարդիֆ Սիթիին»՝ մրցակցի դարպասը ուղարկելով երեք անպատասխան գնդակ:
Ընդհանուր առմամբ, մրցաշրջանի մեկնարկի համեմատ, Մարկու Սիլվայի թիմը շատ լավ հանդես չի գալիս սեփական հարկի տակ: Վերջին 7 տնային հանդիպումներում Սիլվայի թիմը կարողացավ հաղթել միայն «Բորնմութին» (2:0):
«Էվերթոնը» մրցաշարային աղյուսակում հիմա լուրջ խնդիրներ չի լուծում: Թիմը 9-րդ հորիզոնականում է՝ վերջին տեղերից ապահովագրվելով 11 միավորով:
«Էվերթոնը» խաղին մոտենում է օպտիմալ կազմով: Հարցականի տակ է միայն Լեյթոն Բեյնսի մասնակցությունը:
«Լիվերպուլը» գրեթե իրավունք չունի սխալներ թույլ տալ առաջիկա հանդիպումներում: Մրցաշարային աղյուսակում «Մանչեսթեր Սիթիի» առավելությունը ընդամենը մեկ միավոր է, և յուրաքանչյուր միավոր կարող է վճռորոշ լինել եզրափակիչ փուլում: Այս խաղում հաղթանակը կարող է Յուրգեն Կլոպի թիմին վերադարձնել առաջին հորիզոնականը:
Այս խաղից առաջ «Լիվերպուլի» ամենամեծ խնդիրը վնասվածք ունեցող ֆուտբոլիստներն են: Վնասվածքներ ունեն Ջոզեֆ Գոմեսը, Դեյան Լովրենը և Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլենը: Հնարավոր է չխաղա նաև Ռոբերտո Ֆիրմինոն:
Սիրարփի Աղաբաբյան