Մոսկվայի պատրաստակամություն է հայտնել նպաստել Իսլամաբադի և Նյու Դելիի միջև լարվածության թուլացմանը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը պակիստանցի գործընկեր Շահ Մեհմուդ Քուրեշի հետ հեռախոսային զրույցում ընդգծել է Մոսկվայի պատրաստակամությունը՝ նպաստելու Իսլամաբադի և Նյու Դելիի միջև լարվածության թուլացմանը: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ռուսական կողմն ընդգծել է, որ բոլոր երկրները պետք է հետևեն ահաբեկչության կանխարգելման մասին կոնվենցիայի դրույթներին և համագործակցեն դրանց իրականացման գործում:

Հնդկաստանի ոստիկանությունը պնդում է, որ գիշերը Պակիստանի բանակը կրակ է բացել Ջամու և Քաշմիր նահանգի Պունչ շրջանի գյուղերից մեկի ուղղությամբ: Ականներից մեկն ընկել է բնակելի տան վրա՝ այն ամբողջությամբ ավերելով: Զոհվել են մայրը և նրա երկու երեխաները, ովքեր այդ պահին տանն են եղել:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031