Բաժիններ՝

Թրամփը Չինաստանին առաջարկել է հանել ամերիկյան գյուղատնտեսական ապրանքների մաքսատուրքերը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Չինաստանին առաջարկել է ամերիկյան գյուղատնտեսական ապրանքների մաքսատուրքերը հանել: Այս մասին տեղեկացնում է BBC-ն:

«Թվիթեր»-ի իր էջում կատարած գրառման մեջ ԱՄՆ նախագահը նշել է, որ նման առաջարկ է արել, քանի որ շարժվում են դեպի առևտրի վերաբերյալ ավելի լավ քննարկումներ:

Թրամփը բանակցությունների առաջընթացի արդյունքում ԱՄՆ ներկրվող չինական ապրանքների մաքսատուրքերի բարձրացումը հետաձգել էր։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահը դժգոհել էր Չինաստանի առևտրի պրակտիկայից և չինական ապրանքների համար սահմանել էր 250 մլրդ դոլար մաքսատուրք: Չինաստանն արձագանքելով դրան՝ ամերիկյան արտադրանքների տուրքերը դարձրել էր 110 մլրդ դոլար:

Անցյալ ամիս Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ երկու երկրները առևտրի նոր համաձայնագիր կնքելուն  շատ մոտ են:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս