Ուկրաինան 2018 թվականին աշխարհում առաջին տեղն է գրավել կարմրուկով հիվանդացության տեմպերով

ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը՝ ՅՈւՆԻՍԵՖ-ը, երկրների համաշխարհային վարկանիշում Ուկրաինային առաջին տեղն է դրել 2018 թվականին կարմրուկով հիվանդացության մակարդակով: Համապատասխան տեղեկատվությունը հրապարակված է կազմակերպության պաշտոնական կայքում։

«Ուկրաինայում, Ֆիլիպիններում եւ Բրազիլիայում կարմրուկով հիվանդանալու դեպքերի առավելագույն աճն է դիտվել 2017-2018 թվականներին: Միայն Ուկրաինայում 2018 թվականին գրանցվել է կարմրուկով հիվանդանալու 35 հազար 120 դեպք: Կառավարության տվյալներով՝ եւս 24 հազար 42 մարդ վարակվել է միայն 2019 թվականի առաջին երկու ամիսներին»,-ասված է ՅՈւՆԻՍԵՖ-ի պաշտոնական կայքում: Ընդ որում՝ համապատասխան ցանկում Ուկրաինան առաջին տեղում է:

Հիմնադրամում պնդում են, որ «կարմրուկով հիվանդանալու դեպքերի թիվն աշխարհում սրընթաց կերպով աճումէ մինչեւ սպառնալի բարձր մակարդակ, ընդ որում՝ տասը երկրի բաժին է ընկնում ընդհանուր աճի 74 տոկոսից ավելին»:

ՅՈւՆԻՍԵՖ-ը հիշեցնում է, որ կարմրուկով հիվանդացության նվազեցման ամենաարդյունավետ եղանակը պատվաստումն է: Անցած շաբաթվա ընթացքում կարմրուկով հիվանդացածների թիվն Ուկրաինայում կազմել է 3 հազար 142: Հանրապետության առողջապահության նախարարության տվյալներով՝ ընդամենն այս տարի այդ հիվանդության հետ կապված բարդացումներից մահացել է արդեն ութ մարդ, որոնց թվում՝ երկու երեխա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս