«Ռեալը» հեռացրել է երիտասարդական թիմի մարզչին, նրա տեղը կզբաղեցնի Ռաուլը
Իսպանիայի գավաթի կիսաեզրափակիչ խաղից հետո Ալվարո Բենիտոն որպես փորձագետ հանդես է եկել ռադիոյում և հեռուստատեսությունում: Նա քննադատել է «Բարսելոնայի» դեմ խաղում «Ռեալի» հիմնական թիմի խաղը, որտեղ «սերուցքայինները» ջախջախիչ պարտություն կրեցին (0:3): Նա հայտարարել է, որ Վինիսիուսն անհավասարակշիռ է դարձնում թիմի խաղը, իսկ Կազեմիրոն և Թոնի Քրոսն արժանի չեն ոչ մի րոպե խաղային ժամանակի:
«Ռեալի» ղեկավարությունն արձագանքել է մարզչի հեռացմամբ: Ինչպես հաղորդում է Marca-ն, երիտասարդական թիմը (U18) կգլխավորի ակումբի նախկին խաղացող Ռաուլը:
Ավելի վաղ Ռաուլը մադրիդյան ակումբի գլխավոր տնօրենի օգնականն էր:
Պատրաստեց Անի Գաբուզյանը